Հայ լողորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Հայաստանը ներկայացնող երկու լողորդներ կմասնակցեն աշխարհի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մարզիչ Արման Վահանյանի ղեկավարությամբ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը կմասնակցեն ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության ծրագրով լողի մրցաշարին:
Բարսեղյանը հունիսի 21-ին կմրցի 100 մ. ազատ լողաոճում: Երկու օր հետո նույն ոճում իր ունակությունները նա կդրսևորի 50 մետրում, իսկ Մանուչարյանը՝ բատերֆլայում: Նա հաջորդ օրը նույն ՝ 50 մ. լողուղյակում կմասնակցի ազատ ոճայինների պայքարին:
Կարծիքներ