Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջին ներկայացուցիչ 75 կգ քաշային կարգում հանդե եկող Վախթանգ Հարությունյանը հաղթանակով է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Հարությունյանը մրցել է Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիվսկիի հետ:
Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Մենք չպետք է մտածենք որ առաջին մենամարտը ծանր է, կամ այլ բան: Պետք է մտածել, որ առաջին մենամարտը չլինի վերջինը լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Կարծիքներ