Ուռուցքաբանության կենտրոն տեղափոխված դատապարտյալը վերակենդանացման բաժանմունքում մահացել է
դեկտեմբերի 30-ին, Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում մահացել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց»-ից իրենց մոտ տեղափոխված դատապարտյալը։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված կենտրոն է տեղափոխվել դեկտեմբերի 15-ին։
Նա 62-ամյա Մելիք Մելիքյանն է, որը 2021 թվականի հոկտեմբերի 12-ին դատապարտվել է 4 տարի ազատազրկման:
Կարծիքներ