Կիմ Չեն Ընը սպառնում է գրավել Հարավային Կորեան
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրի բանակը պետք է շարունակաբար պատրաստվի նվաճելու Հարավային Կորեայի ողջ տարածքը կողմերի միջև միջուկային հակամարտության դեպքում և պատրաստ լինի մոբիլիզացնելու բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային։
Այս մասին նա հայտարարել է ԿԺԴՀ-ի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի լիագումար նիստում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-30-ը՝ հանդես գալով «2024 թվականի համար պայքարի ուղղությունների մասին» եզրափակիչ ելույթով։
Կիմ Չեն Ընը շեշտել է, որ երկրի բանակը պետք է աչալուրջ վերահսկի Կորեական թերակղզում անընդհատ փոփոխվող անվտանգության իրավիճակը:
«Միջուկային ճգնաժամի դեպքում Կորեայի ժողովրդական բանակը պետք է շարունակական խթան տա Հարավային Կորեայի ողջ տարածքը նվաճելու խոշոր իրադարձության նախապատրաստմանը՝ անհապաղ արձագանքելով և մոբիլիզացնելով բոլոր ֆիզիկական միջոցներն ու ուժերը, ներառյալ միջուկային զինված ուժերը»,- նշել է նա:
Կարծիքներ