Մբապեն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է իր որոշման մասին

Մբապեն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է իր որոշման մասին

Ֆրանսիական ՊՍժ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ 2021 թվականին լքելու է ֆրանսիական թիմը, տեղեկացնում է The Times-ը:

Աշխարհի գործող չեմպիոնը մտադիր է իր ուժերը փորձել այլ առաջնությունում:

Հիշեցնենք, որ Մբապեն «Մոնակոյից» էր տեղափոխվել ՊՍԺ: Նրա դիմաց վճարվել էր 145 միլիոն եվրո:

Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին: Ֆրանսիայի նախորդ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 20 հանդիպման և դարձել ՝ 18 գոլի հեղինակ:

Նյութի աղբյուր՝ armsport.am

Հետևեք մեզ նաև Տելեգրամում