Հայաստանում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա. Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոն

Հայաստանում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա. Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոն

Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։ Այդ մասին հայտնում է Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը:

Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում։

Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել։

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը շարունակում է իրականացնել իրավիճակի մշտական մոնիտորինգ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում