Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը. փաստաբան

Դատարանը որոշել է մերժել ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այդ մասին տեղեկացրել է Աբրահամյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է:
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին «Լուրերի» տեղեկությունը՝ նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար:
Կարծիքներ