ԱՄՆ-ն ավիակիրներ եւ ինքնաթիռներ է ուղարկում Տայվանի մոտ Փելոսիի հնարավոր այցի կապակցությամբ. Nikkei

ԱՄՆ-ն ավիակիրներ եւ ինքնաթիռներ է ուղարկում Տայվանի մոտ Փելոսիի հնարավոր այցի կապակցությամբ. Nikkei

ԱՄՆ-ը Տայվանին ավելի մոտ Է ուղարկում տարածաշրջանում տեղաբաշխված ինքնաթիռներն ու ավիակիրները կղզի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հնարավոր ժամանման կապակցությամբ: Օգոստոսի 1-ին այդ մասին հաղորդել Է ճապոնական Nikkei թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տվյալներով՝ ԱՄՆի զնվորականները մտադիր են դրանով իսկ ստեղծել «բուֆերային գոտի» Ներկայացուցիչների պալատի խոսնակի հնարավոր ժամանման համար: Ավելի վաղ Kyodo գործակալությունը, վկայակոչելով Տայվանի զանգվածային լատվամիջոցների նյութեր, հաղորդել Է, որ Փելոսին կարող Է Տայվան ժամանել օգոստոսի 2-ի երեկոյան: Բացի դրանից, օգոստոսի 3-ին Փելոսին կարող Է հանդիպել Տայբեյի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ, նշել Է գործակալությունը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակը, Financial Times եւ Politico թերթերի տվյալներով՝ պլանավորել Էր այց կատարել կղզի դեռ ապրիլին, սակայն, ստանալով կորոնավիրուսի թեստի դրական արդյունք, հետաձգել Է ուղեւորությունը: Հուլիսին հայտնվել Է տեղեկատվություն, որ Փելոսին կարող Է այցելել Տայվան օգոստոսի ասիական շրջագայության շրջանակներում: ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի այցը կարող Է դառնալ առաջինն այդ կարգի ամերիկացի պետական ծառայողի համար վերջին 25 տարվա ընթացքում:

Պեկինը բազմիցս Վաշինգտոնին նախազգուշացրել Է, որ եթե այցը կղզի կայանա, ապա այն առանց հետեւանքների չի մնա, եւ Չինաստանը կձեռնարկի խիստ միջոցներ: Տայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում Է 1949 թվականից, երբ կղզի փախան Գոմինդանի ուժերի մնացորդները Չան Կայշիի գլխավորությամբ (1887 – 1975)՝ պարտություն կրելով Չինաստանի քաղաքացիական պատերազմում: Այդ ժամանակվանից ի վեր Տայբեյը պահպանում Է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը եւ որոշ այլ ատրիբուտներ, որոնք մայր ցամուքում գոյություն ունեին մինչեւ կոմունիստների իշանության գլուխ գալը:

Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որը պաշտպանում Է երկրների մեծ մասը, դա ՉԺՀ-ի նահանգներից մեկն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում