Տաթև-Աղվանի 43-կիլոմետրանոց ավտոճանապարհն արդեն պատրաստ է

Տաթև-Աղվանի 43-կիլոմետրանոց ավտոճանապարհն արդեն պատրաստ է

Տաթև-Աղվանի 43-կիլոմետրանոց ավտոճանապարհն արդեն պատրաստ է. այժմ Սյունիքի մյուս բնակավայրերն իրար կապող այլընտրանքային գրունտային ճանպարհներն են կարգի բերվում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ում տեղեկացրել է ՀՀ կառավարությունը։

ՀՀ կառավարության նոյեմբերի 18-ի նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների շինարարական աշխատանքների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ 7 ճանապարհահատվածում իրականացվում են աշխատանքներ: Դրանցից մեկը՝ Տաթև-Աղվանի ճանապարհն ավարտված է, այն արդեն երթևեկելի է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում