100 ծրագրից միայն 5-ում ունենք խնդիր. Ավինյանը՝ մանկապարտեզներում հայտնաբերված թերությունների մասին

100 ծրագրից միայն 5-ում ունենք խնդիր. Ավինյանը՝ մանկապարտեզներում հայտնաբերված թերությունների մասին

«Ես պատասխանատու հայտարարում եմ՝ այսպիսի ծավալներով աշխատանքներ վերջին 35-37 տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանը երբևէ չի իրականացրել»:

Այս մասին Երևանի ավագանու մայիսի 20-ի նիստին ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով կառուցվող, հիմնանորոգվող որոշ մանկապարտեզներում ավագանու ընդդիմադիր խմբակցությունների արձանագրած խնդիրներին:

Նրա խոսքով՝ նոր մանկապարտեզների, բակերի կառուցման ու հիմնանորոգման այսպիսի ծավալներ նախկինում չեն եղել: Խնդիրներ, թերություններ եղել են, բայց 100 ծրագրից միայն 4-5-ն է խնդրահարույց:  

«Ավագանու ընդդիմադիր խմբակցությունների գործընկերները բարձրաձայնում են, որ կա խնդիր տվյալ մանկապարտեզում, այո՛, նրանք ճիշտ են ասում: Վստահաբար ունենք այդ խնդիրը տվյալ մանկապարտեզում: 2023 թվականին՝ քաղաքապետ նշանակվելուց հետո, այդ 2-3 մանկապարտեզներում աշխատանքները դադարեցվել են, որովհետև կային մի շարք խնդիրներ՝ որակի, փաստաթղթերի հետ կապված: Երկուսի հետ կապված կային քրեական գործեր:

Բայց ուզում եմ նորից մասշտաբը հասկանանք. խոսքը 100 ծրագրի մասին է, և 100 ծրագրից 5-ում ունենք խնդիր»,- ասել է քաղաքապետը և խոստացել այսուհետև բոլոր մանկապարտեզների բացմանը հրավեր ուղարկել նաև ընդդիմադիր խմբակցություններին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում