Առանց հասկանալու, թե որոնք էին այդ «մեր ձևերը»` հնարավոր չի գնահատել պետության ռեակցիայի համաչափությունը

Առանց հասկանալու, թե որոնք էին այդ «մեր ձևերը»` հնարավոր չի գնահատել պետության ռեակցիայի համաչափությունը
Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման և պետական մարմինների կողմից ակնհայտ արտահայտված խտրական-պատժողական մոտեցման վերաբերյալ գնահատական տալ կարելի է այն ժամանակ, երբ հասկանանք, թե ի՞նչ է նկատի ունեցել պարոն Կարապետյանը` «մենք մեր ձևերով» ասելիս։
Դատելով Կարապետյանի հարցազրույցից, խոսքը չի գնում քաղաքական «ձևերի» մասին։ Բա ի՞նչ։
Ի՞նչ նկատի ունի ռուսաստանյան (թեպետ` էթնիկ հայ) ու պրո-կրեմլյան գործարարը, երբ ասում է, որ եթե քաղաքական «ձևերը» չստացվեն, ուրիշ «ձևերով» կանեն։ Ուրիշ, ոչ քաղաքական «ձևերով» կլուծեն իշխանության հարցը։
Միգուցե՞ ինչպես համարյա հաջողեցին Մոլդովայում (ընտրակաշառքով)։ Կամ, ինչպես արեցին ինքնահռչակ Աբխազիայում (հոսանքազրկումներով)։ Իսկ միգուցե ինչպես փորձեցին Ուկրաինայում (երեք օրում Կիևը գրավելով)։
Ո՞րն է այդ ոչ-քաղաքական «ձևը», որը պարոն Կարապետյանը խոստանում է անել Հայաստանում, եթե չստացվի քաղաքականը։
Կարծիքներ