Նորվեգական Roald Amundsen կրուիզային նավի անձնակազմի 36 անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի Սվալբարդ արշիպելագից նորվեգական Թրոմսյո նավահանգիստ ժամանած նորվեգական Roald Amundsen կրուիզային նավի անձնակազմի 36 անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում են Hurtigruten օպերատոր ընկերությունից։
«Roald Amundsen նավի անձնակազմի 158 անդամի մոտ կորոնավիրուսի առկայությունն են ստուգել։ 36 մարդու թեստը COVID-19-ի դրական պատասխան է ցույց տվել, 122-ի թեստը՝ բացասական»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Աղբյուրը մանրամասնում է, որ սկզբում վարակը հաստատվել է թիմի ընդամենը 4 անդամի մոտ։ Վերջիններս ստուգում են անցել, քանի որ նրանց մոտ այլ հիվանդությունների ախտանշաններ են եղել։
Ընկերությունից հաղորդում են նաև, որ նավն այժմ գտնվում է նորվեգական Թրոմսյո քաղաքի նավահանգստում։ Նախօրեին նավը լքած 60 հյուր կարանտինային ռեժիմում է գտնվում, այժմ նավի վրա մարդ չկա։
Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տեղեկությունների համաձայն՝ Նորվեգիայում կորոնավիրուսի համավարակի սկզբից հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 9 249 դեպք, մահացել է մոտ 255 հիվանդ։
Կարծիքներ