Իրանը շտապ լրացուցիչ ՀՕՊ ուժեր է տեղակայել միջուկային օբյեկտներում
Քուվեյթի Al Qabas պարբերականը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հաղորդում է, որ Իրանում հրատապ կերպով լրացուցիչ ՀՕՊ ուժեր են տեղակայում միջուկային օբյեկտների մոտ: Դա արվում է որպես նախազգուշական միջոց՝ ԱՄՆ-ի հավանական հարվածների դեպքում: Իրանը չի բացառում, որ Դոնալդ Թրամփը կարող է նման քայլի դիմել Սպիտակ տունը լքելուց առաջ:
Մասնավորապես, հակաօդային պաշտպանությունն ամրապնդվում է Ֆորդոի և Նաթանզեի օբյեկտների մոտակայքում, որտեղ ուրանի հարստացում է կատարվում: Իրանում, ընդհանուր առմամբ, 17 միջուկային օբյեկտ կա:
Այժմ Պարսից ծոցի ավազան է մտել ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Georgia սուզանավը, որում 154 թևավոր հրթիռ կա, և իսրայելական սուզանավը, որը նույնպես հագեցած է թևավոր հրթիռներով:
Կարծիքներ