Հայկազ Բաղմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար
ՊՆ 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Հայկազ Բաղմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար. դատախազը հարուցել է հանրային նոր քրեական հետապնդում։
Դատախազը 2024 թվականի հունվարի 4-ին սեփական նախաձեռնությամբ հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել 1999 թվականից մինչև 2017 թվականը ՀՀ պաշտպանության նախարարությունում զինվորական տարբեր պաշտոններ զբաղեցրած Հ.Բ.-ի նկատմամբ (Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ և այլն):
Հանրային նոր քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 251 մլն դրամ փողերի լվացում կատարելու համար: Հ.Բ.-ին մեղադրանք է ներկայացված նաև հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամտի վերաբերյալ տվյալները թաքցնելու համար (5 դրվագ):
Կարծիքներ