Գերիների վերադարձի խնդիրը ամենևին կապ չունի Խաղաղության պայմանագրի հետ. Չախոյան

Տարոն Չախոյանը գրել է.
Գերիների վերադարձի խնդիրը ամենևին կապ չունի Խաղաղության պայմանագրի հետ։
Անկախ նրանից, երբ վերջնականապես կհամաձայնեցվի ու կստորագրվի Խաղաղության պայմանագիրը, գերիների վերադարձի խնդիրը միշտ է ակտուալ։ Չենք սպասելու, թե երբ է համաձայնեցվելու Խաղաղության պայմանագիրը, որպեսզի պահանջենք գերիներին։
Հետևաբար սին են այն պնդումները, թե Հայաստանը չի զբաղվում գերիների վերադարձի խնդրով ու դրա համար հարցը ընդգրկված չէ Խաղաղության պայմանագրում։
Գերիների վերադարձի խնդիրը միշտ է ակտուալ, քանի դեռ վերջին գերին չի վերադարձել Հայաստան։
Կարծիքներ