Արմավիրի մարզային վարչության ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդանաշեն գյուղի բնակիչներից մեկը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները զննել են 37-ամյա տղամարդու հողամասը։
«Հայտնաբերվեց կանեփի 15 բույս։ Բացի այդ, տանտերը տանիքից ներկայացրեց կանեփի չորացված բույսեր՝ կես կիլոգրամից ավելի քաշով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ