ԱՄԷ-ն կչեղարկի դիմակների ռեժիմը հյուրանոցներում և ռեստորաններում
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները սեպտեմբերի 28-ից կթեթևացնեն COVID19-ի դեմ սահմանափակումները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը՝ նշելով, որ վարակվածների համար կարանտինը կկրճատվի, դիմակների ռեժիմը կչեղարկվի, իսկ կոնտակտային անձանցից չի պահանջվի ինքնամեկուսացվել: Բացառությունները վերաբերում են ինչպես երկրի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկներին:
Ըստ նոր որոշման՝ դիմակներ կրելը պարտադիր չի լինի փակ հասարակական վայրերում, այդ թվում՝ սրճարաններում, ռեստորաններում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում։ Դիմակի ռեժիմը կպահպանվի հիվանդանոցների, մզկիթների և հասարակական տրանսպորտի համար։ Բացի այդ՝ կարանտինային շրջանը տասը օրից կկրճատվի՝ դառնալով հինգ օր:
Ինքնամեկուսացումը պարտադիր կլինի միայն այն անձանց համար, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:
Իշխանությունները օդանավում դիմակների ռեժիմի մասին որոշումը թողել են ավիաընկերությունների հայեցողությանը։
Կարծիքներ