Թող մեզ ներեն մեր հերոսների ծնողները․ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը միացել է Ձմեռ պապիկների տոնական քայլերթին

Թող մեզ ներեն մեր հերոսների ծնողները․ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը միացել է Ձմեռ պապիկների տոնական քայլերթին

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանն անակնկալ միացել է աշխատակազմի կազմակերպած Ձմեռ պապիկների տոնական քայլերթին, որին մասնակցել է Դավթաշենի հիմնական դպրոցների շուրջ 400 աշակերտ:

«Այո, միացա և հետները փոքրացա։ Մեր երեխաները անմեղ են, և միմիայն պատերազմի մասին լսելուց ու խոսելուց զատ, նրանց անհոգ եւ ուրախ մանկություն ենք պարտք և պիտի տանք… Թող մեզ ներեն մեր հերոսների ծնողները, ես և այդ փոքրիկ ձմեռ պապիկները երբեք չենք ուրանա նրանց։

Ներողություն երթևեկությունը մի քանի րոպեով խաթարելու և երեխաներին նվիրելու համար»,- գրել է վարչական շրջանի ղեկավարը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում