Հայ փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Թուրքիայի Ադըյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում
Փետրվարի 8-ին հատուկ չվերթով Թուրքիա և Սիրիա մեկնած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի Ադըյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։
Ինչպես հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Ադըյաման քաղաքում հայկական թիմի կողմից ծավալվել է տեղակայման բազա, և տարբեր տեղամասերում հայ փրկարարաներն իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։
Հալեպ քաղաքում չորս տեղամասերում փրկարարներն իրականացրել են իրավիճակի գնահատում, իսկ մեկ տեղամասում որոնողական աշխատանքները շարունակվում են երկու հերթափոխով․ աշխատանքներում ներգրավված է նաև կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով։
Կարծիքներ