Եղեգնաձորում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն. ԱԻՆ
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գտնվող Գլաձոր հյուրանոցում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը գազի պայթյունի հետևանքով հյուրանոցի մասնակի փլուզված մասնաշենքում» թեմայով: Այն ղեկավարել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:
Միջոցառումն անցկացվել է ԱԻՆ ՓԾ տնօրենի ուսումնական խմբի շրջանակներում, մասնակցել են կառուցվածքային և մարզային փրկարարական բոլոր վարչությունների ղեկավարները, փրկարար ծառայության տնօրենի տեղակալները:
Ուսումնավարժության ընթացքում իրականացվել են փրկարարական, հրդեհաշիջման և տուժածների դուրս բերման աշխատանքներ:
Կարծիքներ