Դանակահարված Պաբլո Մարին դիմել է երկրպագուներին
«Արսենալի» պաշտպան Պաբլո Մարին, որը վարձավճարով խաղում է «Մոնցայում», Միլանի սուպերմարկետում տեղի ունեցած դեպքից հետո դիմել է երկրպագուներին։
«Դժվարին պահից հետո, որը մենք ապրեցինք երեկ, իմ ընտանիքն ու ես ուզում ենք ասել, որ, բարեբախտաբար, մեզ մոտ ամեն ինչ կարգին է՝ չնայած ամեն ինչին։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր ստացած բոլոր աջակցող հաղորդագրությունների համար։
Բացի դրանից, ուզում ենք մեր ցավակցությունը հայտնել ու մեր ողջ ուժերն ուղարկել մահացածի ընտանիքին և ընկերներին։ Անկեղծ ցանկանում ենք, որ բոլոր տուժածները հնարավորինս շուտ ապաքինվեն»,- ինչպես փոխանցում է «Արմսպորտը»՝ գրել է Մարին սոցցանցի իր էջերում։
Կարծիքներ