Առանձին հատվածներում սպասվում են տեղումներ. առաջիկա օրերերի եղանակային կանխատեսումը

Առանձին հատվածներում սպասվում են տեղումներ. առաջիկա օրերերի եղանակային կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Երևանում ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին, մայիսի 01-ի ցերեկը, 02-ին, 03-ի ցերեկը սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:

Ապրիլի 30-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 30-ի, մայիսի 01-ի և 03-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։  

Հանրապետության տարածքում ապրիլ 28-ի ցերեկը, 29-ին, մայիսի 01-ի ցերեկը, 02-ին, 03-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ:

Ապրիլի 30-ի, մայիսի 01-ի և 03-ի  գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ապրիլի 28-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագության:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում

ՀՀ տարածքում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում