Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի բանկերի և Չինաստանի ընկերությունների դեմ. Սթարմեր

Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների փաթեթը ներառում է սահմանափակումներ ռուսական բանկերի, «ստվերային նավատորմի» և Չինաստանի ընկերությունների դեմ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերն արևմտյան ղեկավարների և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ առցանց ձևաչափով հանդիպման ընթացքում։
«Այսօր մենք հայտարարում ենք Միացյալ Թագավորության պատժամիջոցների ամենամեծ փաթեթը պատերազմի առաջին օրերից ի վեր: Այն ընդգրկում է ռուսական ստվերային նավատորմից մինչև Չինաստանի և այլ երկրների ընկերություններ, որոնք ուղարկում են ռազմական բաղադրիչներ», - Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նա նաև խոստացել է, որ փետրվարի 24-ին ավելի ուշ Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների հետ կքննարկի լրացուցիչ պատժամիջոցները, որոնք կներառեն ռուսական նավթի գների նոր շեմ, ինչպես նաև սահմանափակումներ «նավթային հսկաների, բանկերի» նկատմամբ:
Կարծիքներ