2020 թվականին Ռուսաստանում 44 ահաբեկչություն են կանխել
Իրավապահ մարմինների աշխատակիցները 2020 թվականին 44 ահաբեկչական գործողություն են կանխել: Առցանց ճեպազրույցում այդ մասին հայտնել Է Ազգային հակաահաբեկչական կոմիետի (ԱՀԿ) ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Կուլյագինը:
«Անցյալ տարի նախապատրաստման փուլում կասեցվել Է ելուզակների կողմից պլանավորված 96 հարձակում: Առանձնահատուկ նշեմ, որ կասեցվել Է 44 ահաբեկչական ակտերի իրականացումը»,- ասել Է նա: Կուլյագինի խոսքով՝ անցյալ տարի ոչնչացվել Է ավելի քան 50 զինյալ, ձերբակալվել են ավելի քան 800 ելուզակ եւ նրանց հանցակիցներ, կասեցվել Է 71 ընդհատակյա ահաբեկչական բջջի գործունեություն, ոչնչացվել Է զենքով եւ ռազմամթերքով 156 թաքստոց: Անցյալ տարի ԱՀԿ-ի որոշմամբ «իրավասու մարմինների աշխատակիցներն զգալի աշխատանք են կատարել խոցման միջոցների ապօրինի շրջանառության կասեցման միջգերատեսչկան համալիր պլանների կատարման ուղղությամբ»: «Միայն 2020 թվականին հայտնաբերվել եւ ոչնչացվել Է զենքով եւ ռազմամթերքով 156 թաքստոց, շրջանառությունից առգրավվել են ավելի քան 600 միավոր հրազեն, 134 ինքնաշեն պայթուցիկ սարք, 100 հազարից ավելի փամփուշտ, ինչպես նաեւ 3 հազարից ավելի ական, նռնակ եւ այլ ռազմամթերք»,- հայտնել Է Կուլագինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ