Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանն անում է ամենը՝ ԼՂ-ում հակամարտությունը դադարեցնելու համար

Պուտինը հավաստիացրել է, որ  Ռուսաստանն անում է ամենը՝  ԼՂ-ում հակամարտությունը դադարեցնելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմն անում է և կանի իրենից կախված ամեն ինչ ԼՂ-ում հակամարտությունը դադարեցնելու համար։ Այդ մասին Ռուսաստանի նախագահն ասել է  կրոնական միությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Գիտեք, որ Ռուսաստանն անում է մեզնից կախված ամեն ինչ, որ Հարավային Կովկասում հակամարտությունը ինչքան հնարավոր է արագ ավարտվի, որպեսզի փրկվեն մարդկանց կյանքերը, որոնք կանգնած են միմյանց դիմաց ու, ցավոք,  մինչև հիմա իրար նայում են ինքնաձիգների, գնդացիրների միջով ու միմյանց դեմ զենք կիրառում»,- ասել է Պուտինը։

Նա նաև համոզմունք է հայտնել, որ հակառակորդ կողմերի նպատակներին կարելի է հասնել խաղաղ բանակցային գործընթացում։ «Ամեն դեպքում մենք կապի մեջ ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի  արդյունքի հասնել, այն էլ այն հիմքով, որն ընդունելի կլինի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց համար»,- ասել է Պուտինը՝շեշտելով, որ դրան պիտի հասնել խաղաղ ճանապարհով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում