Նախագահի հրամանագրերով՝ դեսպաններ են նշանակվել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը համատեղության կարգով նշանակվել է Ֆիլիպիններում ՀՀ դեսպան։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)։
Կարծիքներ