White Shorja լողափ-ի գործունեությունը 14 օրով կասեցվել է
Այսօր՝ հուլիսի 28-ին, պարետատան կողմից 14 օրով կասեցվել է Սևանի White Shorja լողափ-ի գործունեությունը: Սեփականատերը պատրաստվում է բողոքարկման, քանի որ միջոցառումը իրենք չեն կազմակերպել, այլ միջոցառում կազմակերպող ընկերությունը։ Սեփականատիրոջ խոսքով՝ իրենք ունեն պայմանագիր, որտեղ կա ստորագրություն առ այն, որ տվյալ ընկերությունը պարտավոր է պահել կանոնները։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ այդ լողափում բազմամարդ հավաքույթ էր տեղի ունեցել, սոցիալական ցանցերում տարածվել էին երեկոյան խնջույքի նկարները:
Կարծիքներ