Դատարանը մերժել է Արաբկիրի թաղապետի նկատմամբ ներկայացված կալանքի միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ ներկայացված կալանքի միջնորդությունը՝ առանց որևէ խափանման միջոց ընտրելու:
Այս մասին հայտնել է վերջինիս փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեն՝ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ էր կատարել:
Կարծիքներ