Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել
«ՎԵՏՕ» շարժման անդամ Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ֆեյսբուքյա իր էջում հայտնում է Մալյանը։ «Քիչ առաջ քննչականի ծանր հանցագործությունների քննության բաժնում ԳՐԱՎՈՐ բացատրեցին, որ «մահ դավաճաններին» կոչը բռնության սպառնալիք է Նիկոլ Փաշինյանի դեմ և ինձ առաջադրեցին մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով: Հերթական անգամ»: Գրառման վերջում նա կրկին նշել է՝ «մահ դավաճաններին»։
Կարծիքներ