Արա Այվազյանն անդրադարձել է Ադրբեջանի գործընկերոջ հետ հնարավոր հանդիպմանը
Հայկական կողմը երբեք չի հրաժարվում ադրբեջանական կողմի հետ հանդիպումից, սակայն ցանկացած հանդիպում, եթե այն չի կազմակերպվում միայն կազմակերպման նպատակով, պետք է համապատասխանի որոշակի չափորոշիչների: Այս մասին Ռիա Նովոստի-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է հանդիպում Ադրբեջանի արտգործնախարարի հետ: «Առաջին հերթին խոսքը համապատասխան մթնոլորտի, կոնկրետ օրակարգի կազմման մասին է»,- ասել է Այվազյանը։
Կարծիքներ