COVID-ի հետ կապված արտակարգ իրավիճակն ավարտվել է, բայց համավարակը շարունակվում է. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ COVID 19-ի հետ կապված արտակարգ իրավիճակը ավարտվել է, բայց համավարակը շարունակվում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մայիսի 5-ին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:
Down
«Չեմ կարծում, որ կլինի մի շրջան, երբ մենք կարողանանք ասել, որ համավարակն ավարտվել է: Իրականությունն այն է, որ վիրուսը շարունակում է շրջանառվել և մուտացիայի ենթարկվել: Իսկ լավ նորությունն այն է, որ համավարակի առաջացրած արտակարգ իրավիճակն ավարտվել է: Մենք ճգնաժամային փուլում չենք, սակայն պետք է զգոն լինենք»,- ասել է նա:
Կարծիքներ