ԱՄՆ մի շարք նահանգներում մոլեգնող անոմալ շոգը առնվազն 27 մարդու կյանք է խլել

ԱՄՆ մի շարք նահանգներում մոլեգնող անոմալ շոգը առնվազն 27 մարդու կյանք է խլել

ԱՄՆ մի շարք նահանգներում մոլեգնող անոմալ շոգը առնվազն 27 մարդու կյանք է խլել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Washington Post թերթը, անոմալ շոգն ազդել է շուրջ 146 մլն մարդու վրա ամերիկյան այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Կալիֆոռնիան, Նևադան, Արիզոնան, Օրեգոնը, Վաշինգտոնը և Այդահոն: 

Լաս Վեգաս քաղաքում (Նևադա նահանգ) ջերմաչափերը բարձրացել են մինչև 48,8 աստիճան, իսկ Բարստոու քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) ՝ մինչև 47,7 աստիճան: 

Ռեկորդային ջերմաստիճաններ են նկատվում հիմնականում ԱՄՆ-ի արևմուտքում։ 

Օդերևութաբանները հայտնել են, որ շոգ եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում