ՀՀ ճանապարհներին մեկնարկել են փոսային նորոգման աշխատանքները
Ապրիլի 1-ից մեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։
Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2022թ. մայիսի 1-ը՝
Դիլիջանի տարածաշրջան
Արմավիրի տարածաշրջան
Վայքի տարածաշրջան
Տավուշի տարածաշրջան
Նաիրիի տարածաշրջան
Աշտարակի տարածաշրջան
Թալինի տարածաշրջան
Արտաշատի տարածաշրջան
Արարատի տարածաշրջան
Էջմիածնի տարածաշրջան
Իջևանի տարածաշրջան
Եղեգնաձորի տարածաշրջան
Թումանյանի տարածաշրջան
Բաղրամյանի տարածաշրջան
Նոյեմբերյանի տարածաշրջան
Մասիսի տարածաշրջան
Մեղրիի տարածաշրջան
Կապանի տարածաշրջան
Գուգարքի տարածաշրջան
Աբովյանի տարածաշրջան
Ստորև նշված տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ է սահմանվել 2022թ. հունիսի 1-ը՝
Անիի տարածաշրջան
Ապարանի տարածաշրջան
Արթիկի տարածաշրջան
Մարտունիի տարածաշրջան
Սևանի տարածաշրջան
Վարդենիսի տարածաշրջան
Գավառի տարածաշրջան
Սիսիանի տարածաշրջան
Ամասիայի տարածաշրջան
Ճամբարակի տարածաշրջան
Սպիտակի տարածաշրջան
Հրազդանի տարածաշրջան
Ստեփանավանի տարածաշրջան
Տաշիրի տարածաշրջան
Ախուրյանի տարածաշրջան
Աշոցքի տարածաշրջան
Արագածի տարածաշրջան
Գորիսի տարածաշրջան
Նշված գործընթացն իրականացվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների շրջանակներում։
Կարծիքներ