Կենտրոնը մենք ենք որոշում ու կենտրոնն այնտեղ է, որտեղ ապրում ենք. Ժաննա Անդրեասյան
Ամենապարզ ու միաժամանակ ամենաբարդ հարցերը միշտ երեխաներն են տալիս։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցներից մեկում տասներորդցի մի աղջիկ, խոսելով կրթամշակութային ծրագրերի մասին, ասել է.
- Ախր մենք էլ էդ ամենին պիտի մասնակից լինենք, հետո ինչ, որ Երևանից հեռու ենք։
- Էդ Երևանն է մեզնից հեռու, բալես, - արձագանքել է ուսուցիչներից մեկը։
Ըստ Անդրեասյանի՝ ուսուցիչը սկզբունքորեն ճիշտ արձագանքեց.
«Կենտրոնը մենք ենք որոշում ու կենտրոնն այնտեղ է, որտեղ ապրում ենք։ Ցանկացած բնակավայրում: Բայց գործնականում դա պատասխան չէ։ Ու էս հարցին գործնական պատասխանը մեր ամենակարևոր անելիքներից է»,-գրել է Անդրեասյանը։
Կարծիքներ