Հունաստանի վարչապետը Պուտինին մեղադրել է գնաճի համար

Հունաստանի վարչապետը Պուտինին մեղադրել է գնաճի համար

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ANT1 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Վլադիմիր Պուտինն է պատասխանատու ամբողջ աշխարհում և մասնավորապես իր երկրում գների աճի համար։

Լրագրողը քաղաքական գործչի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ ընդդիմությունը ապրանքների արժեքի ներկայիս թանկացումն անվանում է «Միցոտակիսի բարձր գին»։ Այս առնչությամբ վարչապետին հարցրել են, թե ինչու կառավարությունը չի նվազեցնում ԱԱՀ-ն անգամ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների համար, գրում է «ՌԻԱ նովոստին»։

«Չկա «Միցոտակիսի բարձր գին», կա «Պուտինի բարձր գին»: Որովհետև եթե լիներ «Միցոտակիսի բարձր գին», ապա կլիներ նաև «Մակրոնի բարձր գինը», «Բայդենի բարձր գինը», «Շոլցի բարձր գինը» և մնացած բոլոր նմանությունները»,- կայքի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում