Կուբան բացել է սահմանները արտասահմանից զբոսաշրջիկների համար
Կուբան սահմանները բացել է օտարերկրյա զբոսաշրջիկների համար. առայժմ այնտեղ հյուրեր են ժամանում Կանադայից: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ): Կուբան հայտարարել Է 2020 թվականի հուլիսի 1-ից օտարերկրացի զբոսաշրջիկներին ընդունելու պատրաստականության մասին՝ առաջին փուլում թույլ տալով միայն չարտերային չվերթները առանձին առողջարանային կղզիներ, որտեղ երբեք COVID-19-ի դեպք չի եղել:
Դրանք են՝ Կայո-Կոկոն, Կայո-Գիլիերմոն և Կայո-Սանտա Մարիան, որտեղ անցած ձմեռային տարեշրջանում թռել են նաեւ ռուսաստանյան չարտերները: Առաջինը Կուբան են ժամանել կանադացի զբոսաշրջիկները. սեպտեմբերի 5-ից նրանք ինքնաթիռով ժամանում են Կայո-Կոկո: Ճանապարհորդներից ոչ ոք COVID-19-ով չի հիվանդանցել: Երկիր մուտքի համար չի պահանջվում կորոնավիրուսի բացասական թեստ, որն արվել է թռիչքից առաջ: Բոլոր զբոսաշրջիկներին օդանավակայանում սպասում է ջերմաչափում և ՊՇՌ անվճար անալիզ: Պարտադիր հարկավոր է բժշկական ապահովագրություն, որը փակում է OVID-19-ի բուժման ծախսերը:
Կուբային հաջողվել է վերահսկել հիվանդացաների թիվը. երկրում գրանցել է մոտավորապես 4300 դեպք, 100 մարդ մահացել Է: Կղզի պետությունն ստեղծել է նաեւ կորոնավիրուսի դեմ իր սեփական պատվաստանյութը, որի թեստավորումն արդեն կատարվում է: Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, բնակչության զանգվածային պատվաստումը կարող է սկսվել արդեն 2021 թվականի փետրվարին: Բացի այդ, Կուբան պատրաստվում է ընդլայնել միջազգային չվերթների ընդունման աշխարհագրությունը:
Կարծիքներ