Հայաստանի վարչապետին հաջողվեց դա անել. ինչու է Փաշինյան, Ալիև, Պուտին հանդիպումը տևել 20 րոպե
Բանավեճի ժամանակ Փաշինյանի խոսքերի հասցեատերը, ըստ իս, ոչ այդքան Ալիևն էր, որքան Պուտինը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, թե «Փաշինյանը անընդհատ տանում-բերում էր ու ցույց էր տալիս», որ Ալիևի ասածը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։
Ըստ Իոաննիսյանի՝ դրանով նա ամեն անգամ ընդգծում էր, որ Պուտինի միջնորդությամբ ստորագրված փաստաթուղթը չի գործում և որ Պուտինն այդ մասին ծպտուն չի հանում։
«Կարծես ուզենար ասել «Լադիմիր Լադիմիրիչ, բոլորը տեսնում են, որ դու տեր չես քո ստորագրածին... Ցույց տուր հակառակը կամ էլ մի նեղացիր, որ գնում ենք Բրյուսել-Վաշինգտոններ»։
Հայաստանի Վարչապետին պետք էր հստակ հիմնավորել, թե ինչու Մոսկվայում անիմաստ է որևէ բան բանակցելը կամ ստորագրելը և ինքը դա հաջողացրեց անել հրապարակային։
Այդ ֆոնին զարմանալի չէ, որ եռակողմ բանակցությունները տևել են 20 րոպե։ Երևի հավաքվել են, երևի Փաշինյանը (դիվանագիտորեն) ասել է «Լաչինը, որ երկուսդ էլ ստորագրել եք, բացո՞ւմ եք։ Չէ՞, բա էլ նոր բան քննարկելու իմաստը ո՞րն է, Լադիմիր Լադիմիրիչ»»,-գրել է Իոաննիսյանը։
Հիշեցնենք՝ Մոսկվայում երեկ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Կարծիքներ