Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օշական (հունիսի 3-ին՝ ժամը 11:00-ին)  և Ոսկեհատ (ժամը 12:00-ին) բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ խնդրելով չանհանգստանալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում