Նյու Յորքում լողափերի այցելուներին թույլ կտան լողալ

Նյու Յորքում լողափերի այցելուներին թույլ կտան լողալ

Նյու Յորքում լողափերի այցելուներին թույլ կտան լողալ: Այս մասին հայտնել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:

Ավելի վաղ լողափերի բացման մասին հայտնել էր Wall Street Journal-ը:

«Խոսակցությունները ճիշտ էին. Նյու Յորքի լողափերը կբացվեն հուլիսի 1-ից: Այցելուներին կթույլատրվի լողալ՝ հետեւելով սոցիալական հեռավորությանը, ծածկելով դեմքը՝ նույնիսկ լողափում»,-գրել է Բիլ դե Բլազիոն Թվիթթերի իր էջում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում