ՊՆ-ն հերքում է 35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունները
35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է:
Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
ԶՈՒ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել։ Բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի:
Որևէ հոսպիտալում, որևէ թունավորմամբ մասսայական դիմելիություն չի արձանագրվել։
Պաշտպանության նախարարությունը հորդորում է անհապաղ, սահմանված կարգով հերքել 35 զինվորների թունավորման մասին տեղեկությունը:
Կարծիքներ