ԱՄՆ-ն ԱՄԷ-ին 2,9 մլրդ դոլարի ռազմական դրոններ կվաճառի

ԱՄՆ-ն ԱՄԷ-ին 2,9 մլրդ դոլարի ռազմական դրոններ կվաճառի

ԱՄՆ Պետքարտուղարությունը ոչ պաշտոնապես Կոնգրեսին տեղեկացրել է Արաբական Միացյալ Էմիրություններին մինչեւ 2,9 մլրդ դոլարի ժամանակակից ռազմական 18 դրոն վաճառելու ծրագրերի մասին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Այս քայլը հաջորդել է անցյալ շաբաթ F-35 կործանիչների հնարավոր վաճառքի մասին իրազեկմանը։

Վաճառքը կդառնա սպառազինված դրոնների առաջին արտահանումը այն ժամանակից ի վեր, երբ Թրամփի վարչակազմը վերաիմաստավորեց 34 երկրների միջեւ սառը պատերազմների տարիների սպառազինության մասին համաձայնագիրը, որպեսզի ԱՄՆ պաշտպանական կապալառուներին թույլ տա դաշնակիցներին ավելի շատ դրոններն վաճառել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում