ԱՄՆ ՌՕՈՒ հետազոտական լաբորատորիան փորձարկել է «Ոսկե հորդա» բարձր ճշգրտության զենքի համակարգը
ԱՄՆ Ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիան փետրվարի նախավերջին շաբաթվա ընթացքում անցկացրել է Golden Horde («Ոսկե հորդա») կիսաավտոմատ ճշգրիտ զենքի համակարգի հաջող փորձարկումներ, հաղորդում է FlightGlobal-ը:
Պորտալի հրապարակման մեջ նշվում է, որ Golden Horde համակարգում ինտեգրված չորս GBU-39/B Small Diameter Bomb (SDB) ավիառումբերի համատեղ կիրառման ընթացքում միաժամանակ խոցվել է չորս թիրախ: FlightGlobal-ը գրում է, որ նախկինում փորձարկվել էր ընդամենը երկու ռումբի համատեղ կիրառումը:
2020 թվականի հունիսին F/A-18E/F Super Hornet կործանիչը առաջին անգամ գործարկել է GBU-53 /B StormBreaker ավիառումբը, որը, ինչպես գրում է Forbes-ը, լինելով ինտեգրված Golden Horde ծրագրում, կփոխի «խաղի կանոնները»:
Նույն տարվա մարտին ԱՄՆ ՌՕՈՒ-ն Օռլանդոյում (Ֆլորիդա) անցկացվող Air Warfare Symposium-2020 միջոցառմանը ցույց էր տվել Golden Horde հեռանկարային համակարգի հակառակորդին հարվածելու անիմացիան, որը ենթադրում է արհեստական բանականության եւ հաղորդակցությունների օգտագործում, հայտնում է Lenta-ն:
Կարծիքներ