Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում վերջին մեկ օրում ավելացել է ավելի քան 420 000-ով

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում վերջին մեկ օրում ավելացել է ավելի քան 420 000-ով

Կորանավիրուսով պատվաստման դեպքերի թիվը ողջ աշխարհում վերջին մեկ օրում ավելացել է 420 491-ով՝ հասնելով 113 076 707-ի:

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, որոնք հիմնվում են միայն պետությունների կողմից տրված պաշտոնական տեղեկությունների վրա:

ԱՀԿ վիճակագրության համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2 515 272-ի, որից 10 939-ը՝ վերջին մեկ օրում:

Վարակման նոր դեպքերի ավելի քան 44 տոկոսը բաժին է ընկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկային (187 378), երկրորդ տեղում է Եվրոպայի տարածաշրջանը (163 763), երրորդ տեղում՝ Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանը (30 978):  

Վարակման ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, որտեղ վարակակիրների թիվը հատել է 28 մլն-ի ցուցանիշը, Հնդկաստանը (11 079 979), Բրազիլիան (10 390 461), Ռուսաստանը (4 234 720), Մեծ Բրիտանիան (4 163 089), Ֆրանսիան (3 647 212), Իսպանիան (3 180 212), Իտալիան (2 888 923), Թուրքիան (2 683 971), Գերմանիան (2 434 446), Կոլումբիան (2 241 225) և Արգենտինան (2 098 728):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում