Մերկելը ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու

Մերկելը ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր ժամանել է Մոսկվա  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար։

Վլադիմիր Պուտինը և Անգելա Մերկելը բանակցություններ են սկսել Կրեմլում։

«Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ցուցադրված կադրերի համաձայն՝ Մերկելն արդեն ժամանել է Ալեքսանդրովսկի այգի, որտեղ ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարները պլանավորում են քննարկել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև քննարկել մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային հարցեր:

Պուտինի և Մերկելի ներկայիս հանդիպումը կորոնավիրուսի պանդեմիայի սկսվելուց ի վեր առաջին դեմ առ դեմ հանդիպումն է լինելու: Նախորդ անգամ նրանք հանդիպել են 2020 թվականի հունվարի 19-ին Բեռլինում ՝ Լիբիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովում։ Հավանաբար, Մերկելի այցը Մոսկվա կդառնա նրա վերջին այցը Ռուսաստան Գերմանիայի կանցլերի կարգավիճակով, քանի որ սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում նա չի առաջադրի իր թեկնածությունն այդ պաշտոնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում