Բայդենը Հիրոսիմայում կհանդիպի Ճապոնիայի վարչապետի հետ

Բայդենը Հիրոսիմայում կհանդիպի Ճապոնիայի վարչապետի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի Ճապոնիա ժամանելուց հետո երկկողմ հանդիպում կունենա վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։ Այս մասին հաղորդվում է ամերիկացի առաջնորդի ժամանակացույցում, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Դրանից բխում է, որ Բայդենը հինգշաբթի կժամանի Հիրոսիմա, որտեղ մայիսի 19-21-ը կանցկացվի Յոթնյակի (G7) գագաթնաժողովը։ Այդ օրը ավելի ուշ նախատեսված է հանդիպում Կիշիդայի հետ։ 

Բայդենը լրագրողներին ասել է G7-ի գագաթնաժողովին մասնակցելու իր մտադրության մասին՝ չնայած ԱՄՆ-ի դեֆոլտի վտանգի և օրենսդիրների հետ պարտքի սահմանաչափի բարձրացման վերաբերյալ խորհրդակցելու անհրաժեշտությանը։ «Սա իմ ծրագիրն է ներկայիս տեսքով», - նախագահի խոսքերը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ֆոնդը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում