Զովք գյուղի մոտ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Զովք գյուղի մոտ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 5-ին, ժամը 15:32-ին ահազանգ է ստացել, որ Զովք գյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկույթ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:16-ին, մարվել` 18:20-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում