Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը:
«Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, Ներսես Պողոսյանի անվան շուրջ աղմուկ սկսվեց, երբ հայտնի դարձավ, որ ոստիկանության ուժեղացված ծառայության ժամանակ վերջինիս մոտ կաթուցիչ էր հայտնաբերվել: Ինքը Պողոսյանը հաստատել էր այս տեղեկությունն ու հավելել, որ իր մոտ թմրանյութ չի եղել, իսկ կաթուցիչը գտել է փողոցով քայլելու ժամանակ, վերցրել ու դրել գրպանը, որ «հանկարծ որեւէ պատանու ձեռք չընկնի»։
Վերջին օրերին էլ հայտնի դարձավ, որ նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ, որի փաստով կա հարուցված քրեական գործ:
Կարծիքներ