Փարիզը հայտարարում է, որ մտադիր է համոզել Նոր Կալեդոնիային մնալ Ֆրանսիայի կազմում
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանինը մտադիր է համոզել Նոր Կալեդոնիայի բնակչությանը մնալ Ֆրանսիայի կազմում։ Այդ մասին նա հայտարարել է Le Figaro թերթին երկուշաբթի օրը հրապարակված հարցազրույցում :
«Մենք ցանկանում ենք համոզել Նոր Կալեդոնիայի ժողովրդին, որ ավելի լավ է, որ նրանք մնան Ֆրանսիայի Հանրապետության կազմում»,- ասել է Դարմանինը։
Նա նշել է, որ Խաղաղ օվկիանոսում գտնվող Ֆրանսիայի այս անդրծովյան տարածքն այսօր զգալի ֆինանսական աջակցություն է վայելում մայր երկրի կողմից։ Անկախության դեպքում արշիպելագի իշխանությունները ստիպված կլինեն ինքնուրույն միջոցներ հայթայթել՝ բնակչությանը համապատասխան մակարդակի ծառայություններ մատուցելու համար։
Կարծիքներ