Ռոման սեփական հարկի տակ հաղթեց Յուվենտուսին

Ռոման սեփական հարկի տակ հաղթեց Յուվենտուսին

Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։  Այս մասին գրում է Armmsport.am-ը։

Հանդիպման միակ գոլը 53-րդ րոպեին խփեց տանտերերի պաշտպան Ջանլուկա Մանչինին։

Հանդիպման 90-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց թուրինյան թիմի հարձակվող Մոյզե Կինը, որը փոխարինման էր մտել 89-րդ րոպեին։

«Ռոման» 47 միավորով բարձրացավ 4-րդ տեղ։ Նույնքան միավոր ունի «Միլանը», որը 5-րդն է։

«Յուվենտուսը» 35 միավորով 8-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում