Արշակ Կորյանը հանդես կգա ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականում
Ռուսական «Խիմկիի» 25-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը ՀՖՖ-ին տված մեկնաբանությունում նշել է, որ հպարտ է դրա համար:
«Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալը մեծ պատիվ եւ հպարտություն է։ Խաղադաշտում, ինչպես միշտ, կներդնեմ ողջ ուժերս թիմին օգտակար լինելու համար։ Շփվել եմ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ։ Նա հարցրեց, թե ինչպես եմ ինձ զգում, նշեց, որ հետեւել է իմ խաղին եւ շատ է ցանկանում որ հանդես գամ ազգային հավաքականում։ Ես զգացի, որ նա շատ դրական անձնավորություն է եւ տրամադրված է լավ արդյունքների հասնել ազգային հավաքականի հետ։ Ես նույնպես կփորձեմ իմ ներդրումն ունենալ այդ հարցում»,- ասել է նա:
Արշակ Կորյանը ծնվել է 1995 թվականի հուլիսի 17-ին՝ Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետեւյալ թիմերում․
«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) - 2013-2014
«Վիտես» (Նիդեռլանդներ) - 2015-2017
«Լոկոմոիվ» (Մոսկվա, Ռուսաստան) – 2017
«Խիմկի» (Ռուսաստան) - 2018 –
Նա նախկինում խաղացել է Ռուսաստանի մինչեւ 16, 17, 18, 19 եւ 21 տարեկանների հավաքականներում, ինչպես նաեւ Հայաստանի Մ-17 հավաքականում:
Վերջին շրջանում ֆեդերացիան հայտարարել է նաեւ այլ նորեկերի մասին: Նրանք են Խորեն Բայրամյանը, Սոլոմոն Իմե Ուդոն:
Կարծիքներ